Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հավերժ բացակայած իրական կրթության օրինաչափ հետևանքը

Հավերժ բացակայած իրական կրթության օրինաչափ հետևանքը
25.01.2025 | 15:33

Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ:

Իմիջիայլոց, Իվանիշվիլին Վրաստանը հանեց այդ ճահճից, Թրամփը`ԱՄՆ-ը, իսկ հայությունը, լինելով Մերձավոր Արևելքի բնիկ ու Հայկական լեռնաշխարհի պատմականորեն հեգեմոն ազգ, գոռում է՝ «կեցցե Եվրոպան»:

Չնայած` երբ հիշում եմ Հայոց պատմության պաթոսախեղդ հին գրքերը, հետո կարդում եմ ապազգային նոր գրքերը, թերթում եմ հասարակագիտության «եվրոպամեծար» գրքերը, հասկանում եմ, որ ամեն բան թեև ողբալի է, բայց օրինաչափ հետևանք է հավերժ բացակայած իրական կրթության:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2879

Մեկնաբանություններ